1985 թ․-ին ժողովրդական վարպետ Հրաչյա Օհանյանը սկսեց իր գործունեությունը՝ վեր հանելով փայտամշակման դարավոր ավանդույթները, մշակելով և նոր մոտեցում ներդնելով փայտամշակման նուրբ արվեստում։ Երկար տարիների աննահանջ աշխատանքից հետո արդեն 2010 թ․-ին հիմնադրվեց «Հրաչյա Օհանյան» ընկերությունը, որն իր տարիների գործունեության ընթացքում հասցրել է վայելել արվեստի բացառիկ նմուշների սիրահարների սերն ու անսահման գնահատանքը։ Մեզ մոտ կարելի է գտնել հայկական, դասական, հեղինակային մոդելների լայն տեսականի՝ պատրաստված բարձրորակ հումքից, լավագույն վապետների կողմից։ Ստեղծված մոդելներից շատերը՝ այդ թվում Մասիսի ուրվագծով աշխատանքներն արդեն մեր ընկերության այցեքարտն են դարձել և պատենտավորված են ավելի քան 25 տարի: Բարձրակարգ և հմուտ վարպետների շնորհիվ, յուրաքանչյուր աշխատանք դառնում է յուրօրինակ արվեստի գործ, և հիացմունք պատճառում ոչ միայն տեղացի այլ նաև արտասահմանցի այցելուներին: Աշխատանքները պատրաստվում են բարձրորակ և չոր փայտից, ինչի շնորհիվ տարիների ընթացքում պահպանում են իրենց տեսքն ու ձևը:
Փայտի մեջ հոգի կա, որին, սակայն, միայն հմուտ ձեռքերը կարող են ձև և գույն հաղորդել։ Ճիշտ մշակում անցած փայտը չի մեռնում, այն շարունակում է իր նոր ձևում ապրել և պահպանում է բնական փայտի հոտը և ճկունությունը։ Մեր վարպետները տիրապետում են մեր նախնիների փայտամշակման արվեստի ամենանուրբ գաղտնիքներին և կարողանում են փայտին հաղորդել յուրաքանչյուր ձև։ Փայտագրությունը փորագրության ամենահին ձևերից է։ Մեր վարպետները ամենակատարյալ կերպով տիրապետում են փայտագրության գաղտնիքներին․ սա փայտի մշակման հաջորդ փուլն է, որի ընթացքում արդեն մշակված փայտի ամբողջական կտորի վրա կատարվում է նախշի կամ պատկերի սեղծումը և ի վերջո պարզապես փայտը վերածվում է շախմատի կամ նարդու չկրկնվող նմուշի։
Յուրաքանչյուր մոդել անցնում է ստեղծման առնվազն 14 փուլ՝ 14 տարբեր վարպետներ իրենց հետքն են թողնում փայտի մի կտորի վրա, մինչև այն պատրաստի վիճակում հայտնվում է Հրաչյա Օհանյան ցուցասրահներում՝ ներկայանալով փայտարվեստի իսկական գնահատողներին իր անթերի ձևի և բովանդակության մեջ։
Կան բարձունքներ, որտեղ հասնելու համար պարզապես մտքի թռիչքը բավարար չէ։ Այդպես, փայտի գերագույն կատարման մեջ մասնակից են ոչ միայն լավ երևակայությունը, այլև անսահման տաղանդն ու փայտանմուշի կատարյալ բնական հատկանիշները։ Այդ ամենի համադրությամբ էլ հենց ստեղծվում են իրենց տեսակի մեջ լավագույն փայտագործական նմուշները․ նարդիներ, շախմատներ, ժամացույցներ, հուշանվերներ և բազմաթիվ այլ անկրկնելի նմուշներ։