Նարդի Գյուղական տեսարան, ինկրուստացիա, հեղինակային Արարատի ուրվագծով
Այս հեղինակային մոդելի՝ վեհաշուք Արարատ լեռան ուրվագծով նարդին պատրաստված է ընկուզենու մեկ զանգված փայտից՝ բոխու փայտի ինկրուստացիայով: Նարդին ամբողջությամբ պատված է բարդ էլեմենտների համադրությամբ: Նարդու մի կողմում փորագրված է գյուղական տեսարան, որտեղ կանանցից մեկը, հին ավանդական տարբերակով, խնոցիով կարագ է պատրաստում, իսկ մյուսը ճախարակով թել է մանում: Նարդու մյուս կողմում շաշկու համար նախատեսված դաշտ է, որի վրա փորագրված է զարդանախշ-հյուսվածք:
Ամբողջությամբ ձեռագործ աշխատանք է: Պատված է մեղրամոմով, ծխնիներն ու փականները ձուլված են բրոնզից: Նարդու խաղադաշտը մեկ զանգված փայտից է:
Արժեքի մեջ ներառված են՝
Նարդու համար տրվում է 25 տարվա երաշխիքային հավաստագիր:
Արարատ լեռան ուրվագծով նարդիների հեղինակն է Հրաչյա Օհանյանը՝ 2000թ-ից ի վեր: